ՕՐՎԱ ԵՐԳԸ․ «Лондон»․ Тимати feat. Григорий Лепс․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գրիգորի Վիկտորովիչ Լեպսը ծնվել է 1962 թվականի հուլիսի 16-ին Սոչիում։
Հայրը՝ Վիկտոր Անտոնովիչը, աշխատել է Սոչիի մսի փաթեթավորման գործարանում, մայրը՝ Նաթելլա Սեմյոնովնան, հացի գործարանում։ Հարազատ քույրը Էթերի Ալավիձեն է։ Սովորել է Սոչիի թիվ 7 միջնակարգ դպրոցում։
Նա իր իսկ խոստովանությամբ ուսման մեջ նշանակալի հաջողություններով աչքի չէր ընկնում, ուսուցիչներն անգամ նրան «գրողի տարած ծույլիկ» էին անվանում։
Դեռ մանկուց նա լրջորեն զբաղվում էր երաժշտությամբ և ֆուտբոլով, նվագում էր դպրոցական նվագախմբում։