1287 դիտում
19:40 08-11-2016
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանի հետ: Ընդգծելով մայրաքաղաքի բնակիչների համար անխափան ու որակյալ էլեկտրամատակարարման ապահովման կարևորությունը, Երևանի քաղաքապետը նշել է, որ պետք է հետևողականորեն շարունակել այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Այս համատեքստում քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է նաև ընկերության կողմից իրականացվող
շինաշխատանքների որակի ապահովումն ու ժամկետների պահպանումը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանն էլ իր գոհունակությունը հայտնելով երկուստեք համագործակցության արդյունքներից, շնորհակալություն է հայտնել մայրաքաղաքում ընկերության կողմից նախաձեռնվող ծրագրերի կյանքի կոչմանը մշտապես աջակցելու համար:
Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել նաև միասնական էլեկտրոնային համակարգ ստեղծելու վերաբերյալ, որն առավել արդյունավետ կդարձնի երկու կառույցների միջև փաստաթղթաշրջանառությունը:
Նմանատիպ նյութեր
1738 դիտում
20:17 07-02-2018
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Գեհլ Արքիթեքտս» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի հետ
7451 դիտում
09:30 19-03-2014
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում ընկերության վաճառքի հեռանկարը խառնաշփոթ է ստեղծել․ Հրապարակ
Այս բաժնից
997 դիտում
23:37 10-01-2025
Արամ Ա Վեհափառը 2025-ը հռչակել է «ավանդույթների վերակենսավորման տարի»
4090 դիտում
22:20 10-01-2025
ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է ջերմաստիճանային զգալի տարբերություն
1039 դիտում
21:56 10-01-2025
Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ․ Նիկոլ Փաշինյան