1949 դիտում
09:16 10-11-2016
2017-ը՝ ընտրական մարաթոնի կամ խառնաշփոթի ժամանակաշրջան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եկող տարվա գարունը Հայաստանի համար դառնալու է ընտրական մարաթոնի ժամանակաշրջան, քանի որ նոր Սահմանադրությունը գործողության մեջ դնելուց հետո քաղաքական կյանքում հնարավոր երկու կարևորագույն՝ 2017 թվականի Ազգային ժողովի և Երևանի ավագանու ընտրությունները մեկը մյուսին հաջորդելու են։ Իսկ ավելի ճիշտ՝ խաչվելու են։ Մի ընտրության քարոզարշավը չավարտված, հնարավոր է՝սկսվեն մյուս ընտրությունների առաջադրումեերը։
Ինչպե՞ս է պատրաստվում այս խառնաշփոթը լուծել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ԿԸՀ նախագահ Տրգրան Մուկուչյանը պատասխանեց. «Ակնհայտ է, որ երկու ընտրություններն էլ տեղի են ունենալու 2017 թվականի գարնանը, սակայն նույն օրը, բնականաբար, դրանք տեղի չեն ունենալու»։ Բայց ինչպե՞ս պետք է քաղաքական թիմերը հասցնեն պատրաստվել ընտրություններին, թեկնածուներ առաջադրել և այլն։ «ժամանակահատված քիչ է։ Բայց ընտրական օրենսգրքի փոփոխություններում նոր նորմ է ամրագրվել։ Նույնը անձը կարող է լինել տարբեր հանձնաժողովների անդամ»,- բացատրեց Մուկուչյանը՝այդպես էլ հուսադրող ոչինչ չասելով ընտրական քաոսի ապագայում հայտնված գործիչներին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2179 դիտում
21:36 14-04-2021
Կեպիով ու ակնոցով խորհրդավոր անձը. ո՞վ է կանգնած Շիրակի մարզի հերթական կադրային խառնաշփոթի հետևում. 168.am
742 դիտում
11:25 29-11-2024
Իշխանության կողմից ստեղծվող քաոսի, խառնաշփոթի միակ հակաթույնը հստակությունն է. Վահե Հովհաննիսյան
719 դիտում
16:01 25-06-2015
Ջոհար Ցառնաևը ներողություն է խնդրել Բոստոնի մարաթոնի պայթյունների համար
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»