211652_close_icon
views-count5722 դիտում article-date 16:45 10-11-2016

Պարտավո՛ր ենք երիտասարդին ինքնադրսևորվելու հնարավորություն տալ, ինչպես բազեն ձագին է սովորեցնում թռչել. Վահե Ղազարյան

«Երիտասարդների առջև բացված դռներից քչերն են ներս մտնում, ձգտում սովորել, աշխատել, ստեղծել՝ մարդ դառնալ: Նրանց մի մասն անքաղաքավարի է, կոպիտ, փախչում է ժառանգությունից, որովհետև հայրենիքում ապագա չի տեսնում. Սա իրոք սարսափելի է: Ո՞րն է պատճառը: Տեսակետ կա, թե երիտասարդն ինքնուրույն չի կայանում: Այսինքն, եթե չի սովորում, չի աշխատում, լավն ու վատը չի տարբերում և տարրական ճշմարտություններին անհաղորդ է, ապա մեղավորն առաջին հերթին՝ հոգևոր և աշխարհիկ իշխանաթոռներին բազմածներն են, ինչպես նաև՝ ուսուցիչը, ծնողն ու ավագ եղբայրը: Սա ամենևին էլ կեղծ կաղապար չէ: Պարտավոր ենք երիտասարդին ինքնադրսևորվելու հնարավորություն տալ, ինչպես բազեն ձագին է սովորեցնում թռչել, կամ առյուծը կորյունին՝ որս անել: Պարզ ասած՝ երիտասարդին պետք է վստահել պատասխանատու դիրք, պաշտոն և գործելու ազատություն տալ, ինչպես նաև՝ սխալվելու, տապալվելու, կրկին ոտքի կանգնելու իրավունք: Այսինքն, երիտասարդը սովորած դասի, խրատի իմաստն ու արժեքը հասկանում է իրականում կիրառելուց ու փորձարկելուց հետո: Մյուս կողմից, անհնար է արմատական փոփոխություն իրականացնել առանց երիտասարդի մասնակցության: Օրինակ, կոռուպցիայի դեմ պայքարում մեծ արդյունք կարող է ապահովել երիտասարդ պաշտոնյան, որը կյանքում չի հասցրել կաշառք տալ ու վերցնել, հովանավորչությամբ զբաղվել կամ դիրք չարաշահել: Մի խոսքով, հասարակական առաջընթացի հույս կա այնտեղ, որտեղ վստահում են երիտասարդներին: Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ շնորհավորում եմ բոլոր երիտասարդներին. Դուք ոչ մեկի ապագան չեք, դուք ամենաիսկական ներկան եք»,-ֆեյսբուքյան իր էջում գրառել է «Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ և վարող Վահե Ղազարյանը։

Նմանատիպ նյութեր