2601 դիտում
18:40 10-11-2016
Երեւանում կայացել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 28-րդ նիստը
Նոյեմբերի 10-ին Ազգային ժողովում աշխատանքն է սկսել ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 28-րդ նիստը, որը վարել են Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Հերմինե Նաղդալյանը եւ Նիկոլայ Ռիժկովը:Նիստում բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը:
Ողջունելով նիստի մասնակիցներին՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ երկու երկրների դաշնակցային հարաբերությունները հիմնված են բարեկամության եւ բարիդրացիական դարավոր ավանդույթների վրա եւ այսօր գտնվում են միջպետական եւ քաղաքական բարձր մակարդակի վրա: Նա հավելել է, որ երկու երկրների ռազմավարական համագործակցությունը նոր մակարդակի է բարձրացել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո:
Հերմինե Նաղդալյանը նշել է, որ մշակութային համագործակցության շրջանակում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, բացվում են թեմատիկ ցուցահանդեսներ, անցկացվում են համատեղ համերգներ, թատերական բեմադրություններ, կազմակերպվում են մտավորականների հանդիպումներ:
Խոսելով այսօրվա նիստում քննարկվելիք մեկ այլ ոլորտի՝ զբոսաշրջության զարգացման մասին՝ տիկին Նաղդալյանը նշել է, որ այն մեր էկոնոմիկայի առաջնային ուղղություններից է.
Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է կառուցվածքային փոփոխություններ, որոնց արդյունքում ստեղծվել է զբոսաշրջության զարգացման հարցերով զբաղվող առանձին կոմիտե:
Զբոսաշրջությունը հիմնված է մեր երկրի հարուստ մշակութային ժառանգության, հազվագյուտ եւ բազմազան բնության, անկրկնելի սովորույթների եւ ավանդույթների վրա: Վերջին շրջանում նկատելի է ռուս զբոսաշրջիկների հոսքի զգալի ավելացում Հայաստանում:
«Վստահ եմ, որ առաջիկա բոլոր քննարկումները եւ կատարված առաջարկություններն իրական խթան կդառնան մեր առջեւ կանգնած խնդիրների լուծման գործում: Թույլ տվեք մեկ անգամ եւս ողջունել բոլորիդ հայոց հողի վրա եւ ցանկանալ արդյունավետ համագործակցություն ի բարօրություն Հայաստանի եւ Ռուսաստանի»,- ավարտելով ողջույնի խոսքը՝ նշել է Հերմինե Նաղդալյանը:
Նմանատիպ նյութեր
1646 դիտում
21:40 22-04-2022
Ստեփանավանում կայացել է ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 34-րդ նիստը
Այս բաժնից
706 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
580 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
532 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին