211652_close_icon
views-count3484 դիտում article-date 22:08 10-11-2016

Սանկտ Պետերբուրգից ժամանած բժիշկները «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում ծանոթացել են վերակենդանացման բաժանմունքի երեխաների բուժման ընթացքին

Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև համագործակցության ծրագրով առողջապահության ոլորտում փորձի փոխանակման նպատակով Երևանում են ոլորտի մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում մանկաբույժներ, վիրաբույժներ, ռեանիմատոլոգներ, ուռուցքաբաններ և դեղագետներ: Բժիշկների այցը կազմակերպվել է «Սանկտ Պետերբուգի օրերը Երևանում» միջոցառումների ծրագրի շրջանակում: Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում Սանկտ Պետերբուրգից ժամանած բժիշկները բուժհաստատության տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի և բժիշկների ուղեկցությամբ ծանոթացել են բաժանմունքների աշխատանքին, մասնավորապես՝ վերակենդանացման բաժանմունքում բուժվող երեխաների հիվանդության պատմություններին և բուժման ընթացքին: Երևանի թիվ 17 պոլիկլինիկայում էլ մայրաքաղաքի տարբեր պոլիկլինիկաներից հիվանդների է ընդունել և անվճար խորհրդատվություն տրամադրել ՌԴ վաստակավոր բժիշկ, բժշկական գիտությունների պրոֆեսոր, ուռուցքաբան, Սանկտ Պետերբուրգի ուռուցքաբանության քաղաքային կենտրոնի տնօրեն Վլադիմիր Մոյիսեյենկոն: Այցի շրջանակում փորձի փոխանակման նպատակով հանդիպումներ են կազմակերպվել նաև մայրաքաղաքի պոլիկլինիկաների մի շարք բժիշկների հետ:

Նմանատիպ նյութեր