211652_close_icon
views-count1292 դիտում article-date 12:18 11-11-2016

Մարկ Ցուկերբերգին մեղադրել են Դոնալդ Թրամփի օգտին Facebook-ն աշխատացնելու մեջ

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն արձագանքել է բազմաթիվ մեղադրանքներին, որ իբրև թե կեղծ լուրերի հոսքը սոցցանցում եղել է այն հիմնավոր պատճառներից մեկը, որը Դոնալդ Թրամփին հաղթանակ է պարգևել նախագահական ընտրություններում, հաղորդում է BBC-ն։ «Գաղափարը, որ իբր կեղծ լուրերը Ֆեյսբուքում ինչ-որ կերպ ազդել են ընտրությունների ընթացքի վրա, բավականին անհիմն է։ Եթե չե հավատում, ապա ես ենթադրում եմ, որ դուք պարզապես չկարողացաք ընկալել այն, ինչը Թրամփի կողմնակիցները նախընտրական մրցապայքարի ժամանակ էին փորձում հասցնել ձեզ»,-ասել է Ցուկերբերգը՝ ելույթ ունենալով Կալիֆորնիայում տեղի ունեցած կոնֆերանսում։ Ավելի վաղ Ցուկերբերգը բացասական կարծիք էր հայտնել Թրամփի մասին, սակայն նախագահական ընտրություններից հետո լավատեսական տեսանկյունից է դիտարկում Թրամփի նախագահ ընտրվելը։

Նմանատիպ նյութեր