211652_close_icon
views-count4862 դիտում article-date 21:39 12-11-2016

Հարո Ստեփանյանի դաշնամուրային պրելյուդների պրեմիերան` դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ

Ս. թ. նոյեմբերի 15-ին, ժամը 19:30-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի այս տարվա վերջին մենահամերգը` նվիրված խորհրդային շրջանի մեծանուն կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի դաշնամուրային պրելյուդների պրեմիերային: Կոմպոզիտորի 120-ամյա հոբելյանին ընդառաջ` սույն համերգով կազդարարվի Հարո Ստեփանյանի մշակութային ժառանգության և ներդրման` հայ հանդիսատեսի հետ հաղորդակցելու նախաձեռնության մեկնարկը: 2017 թվականի ընթացքում նախատեսված է Հայկ Մելիքյանի կողմից կոմպոզիտորի դաշնամուրային պրելյուդների ձայնագրություն, սկավառակի թողարկում, հետագայում` սկավառակի շնորհանդես և կոմպոզիտորի առավել լայնամասշտաբ ձևաչափով ստեղծագործության` «Սասունցի Դավիթ» օպերայի բեմադրում: Նախաձեռնության հեղինակն է Սարինա Ավթանդիլյանը: Համերգի ընթացքում դաշնակահարը նաև կներկայացնի մի շարք գլուխգործոցներ` 20-րդ դարի և մեր օրերի կոմպոզիտորների ստեղծագործություններից, այդ թվում` Շթոքհաուզեն, Հարվի, Վասկս, Մյուրայ և Կոլոմիեց: Մուտքն ազատ է:

Նմանատիպ նյութեր