6334 դիտում
10:21 14-11-2016
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 870 կրակոց՝ կիրառելով նաև ականանետեր ու ՀԱՆ-17 նռնականետ
Նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 870 կրակոց, հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից;
ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի վրա ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր (3 արկ), իսկ հյուսիսային ուղղությամբ` ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Նմանատիպ նյութեր
3335 դիտում
09:03 20-07-2016
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 380 կրակոց՝ կիրառելով նաև դիպուկահար հրացաններ
6095 դիտում
10:42 16-02-2016
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ
Այս բաժնից
433 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
850 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում