211652_close_icon
views-count24226 դիտում article-date 14:23 14-11-2016

ԱԱ-2018. Հունաստան-Բոսնիա խաղում Էդին Ջեկոն խաղադաշտից հեռացվել է նախադեպը չունեցող արարքի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Հունաստան-Բոսնիա խաղում (1:1) արտառոց միջադեպ է գրանցվել: Հանդիպման 80-րդ րոպեին բոսնիացիների հարձակվող Էդին Ջեկոն գնդակի համար պայքարում ընկնելով խոտածածկին, վիճաբանության մեջ է մտել մրցակցի պաշտպան Սոկրատիսի հետ և իջեցրել վերջինիս շորտը` թողնելով միայն վարտիքով: Սոկրատիսը տևական ժամանակ այդ կիսամերկ վիճակով է մնացել, որպեսզի մրցավարը հասցնի «ըստ արժանվույնս» գնահատել տեսարանն ու Ջեկոյի արարքը: Արդյունքում մրցավարը կարմիր քարտ է ցույց տվել Ջեկոյին: Թերես, սա նման մակարդակի մրցաշարերում առաջին դեպքն է, երբ ֆուտբոլիստը խաղադաշտից հեռացվում է մարզական վարտիք իջեցնելու համար: Նշենք, որ հույները պարտությունից խուսափեցին հանդիպման ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր