211652_close_icon
views-count9974 դիտում article-date 21:55 14-11-2016

Մեսին կարող է հեռանալ «Բարսելոնայից»

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին կարող է փոխել ակումբը: Եթե 2018թ. ամռանը, երբ Մեսիի պայմանագիրը կատալոնյան ակումբի հետ ավարտվում է, արգենտինացին որոշի հեռանալ, ապա նրա հաջորդ` ամենահավանական ակումբն է համարվում «Մանչեսթեր Սիթին», հայտնում է Marca-ն: «Սիթիի» գլխավոր մարզիչն է Խոսեպ Գվարդիոլան, մարզական տնօրենը` Չիկի Բեգիրիստայնը, որոնց հետ Մեսին աշխատել է «Բարսելոնայում»: Ըստ իսպանական լրատվամիջոցների, Մեսին մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը կատալոնական ակումբի հետ և իր հորը խնդրել է այդ մասին տեղեկացնել թիմի ղեկավարությանը:

Նմանատիպ նյութեր