211652_close_icon
views-count33995 դիտում article-date 22:29 14-11-2016

Բողոքի ակցիա Ազգային ժողովի դիմաց՝ «1000 ամոթ» գրությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

«1000 ամոթ» գրությամբ պաստառով այսօր ԱԺ-ի դիմաց էին հավաքվել մի խումբ քաղաքացիներ: Նրանք պահանջում են վերացնել օրենսդրական փաթեթը, ըստ որի՝ պետք է ստեղծել հիմնադրամ, որին յուրաքանչյուր աշխատող անձ ամսական կփոխանցի 1000 դրամ: Այդ գումարով նախատեսում են օգնել 2017թ-ից հետո զոհված եւ հաշմանդամ դարձած զինվորների ընտանիքներին: «Բանակի հարկ» մտցնելու իշխանության նախաձեռնությունը հասարակության կողմից ոչ միանշանակ է ընկալվում և ընդունվում: Այսօր «Հարցը հազար դրամը չէ» նախաձեռնության անդամները՝ մոտ 2 տասնյակ քաղաքացի, ակցիա իրականացրին ԱԺ-ի դիմաց: Նրանք պահանջում են, որ զինծառայողներին օգնելու համար ոչ թե շարքային քաղաքացիներից գումար հավաքեն, այլ կոռումպացված պաշտոնյաներից: Ակցիային մասնակցում էր նաև իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Լուսանկարները և տեսանյութը՝ Տիգրան Մազմանյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր