5458 դիտում
09:11 15-11-2016
ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը 1 մլրդ 24 մլն 943 հազար 800 դրամով գնել է Մարզահամերգային համալիրի գույքը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը գնել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի» գույքը՝ սեղաններ, աթոռներ, գորգեր, նկարներ, ֆոտոնկարներ, վարագույրներ և այլն։ Իսկ գործարքը, ըստ պաշտոնական փաստաթղթերի, կազմել է 1 մլրդ 24 մլն 943 հազար 800 դրամ։ Գործարքն ուշագրավ է այն առումով, որ դեռևս մայիսին, երբ նշված իրերն աճուրդի էին հանվել, լոտի արժեքը կազմել էր 2,3 մլրդ (շուրջ 4,8 մլն դոլար) դրամ։ Սակայն պետական գույքի կառավարման վարչությունը համալիրի գույքի համար հատկացրել է ավելի քան 1 մլրդ դրամ։
Ենթադրվում է, որ պետգույքը միտումնավոր է ձգձգել ընկերության գույքի գնումը, որպեսզի ավելի քիչ գումարով գնի. չէ որ յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո գույքը վաճառքի է հանվում նախորդ աճուրդին սահմանված գնից ավելի ցածր արժեքով։ Բայց «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ գույքը Արման Սահակյանի վարչությունը անհատույց օգտագործման է տվել համալիրին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5055 դիտում
09:29 02-06-2017
Քաղաքապետարանը 300 հազար դրամով բազկաթոռ է գնել, 292 հազար դրամով՝ առյուծի բրոնզե 4 արձանիկներ․ «Ժողովուրդ»
29459 դիտում
20:17 31-03-2024
Երևանում թալանել են «GDT» կազմակերպությունը՝ տանելով 24 հազար 460 դոլար, 20 հազար 800 եվրո և 985 հազար 800 ռուբլի
1875 դիտում
13:25 21-12-2016
Պետական գույքի կառավարման վարչությունը տարին ամփոփում է ձեռքբերումներով
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը