211652_close_icon
views-count3609 դիտում article-date 16:21 15-11-2016

ՀՊՏՀ-ում «Հատուկ մրցանակ» հանձնվեց քառօրյա պատերազմի մասնակից Հարություն Բադալյանին

Հայտնի են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) լավագույն ուսանողները: «ՀՊՏՀ լավագույն ուսանող-2016» անվանակարգին արժանացած բակալավրիատի և մագիստրատուրայի 30 ուսանողներնոյեմբերի 15-ին պարգևատրվեցին «Լավագույն ուսանող» հուշամեդալով և պատվոգրով: «ՀՊՏՀ լավագույն ուսանող-2015-2016» մրցանակաբաշխության «Հատուկ մրցանակով» պարգևատրվեց ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի ուսանող, ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ Հարություն Բադալյանը: Նշենք, որ միջոցառումն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հետ համատեղ, ուսանողության և երիտասարդության տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում: ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ տոնական այս մեկ շաբաթվա ընթացքում իրականացվել են բազմաթիվ և տարաբնույթ միոջացումներ, որոնց շարքում առանձնահատուկ տեղ ու ձև ունի այս ծրագիրը. «Այն փաստացի իր ձևով առաջինն է տնտեսագիտական համալսարանում: Լավագույն ուսանող մրցանակաբաշխություններ մենք իրականացրել ենք ավանդաբար, բայց սա մի փոքր այլ է, քան երբևէ եղածները»: Պարոն Ավագյանը շեշտեց, որ ծրագրի գլխավոր նպատակն է բացահայտել, խրախուսել այն ուսանողներին, որոնք տարբերվում են մյուսներից իրենց կրթական ցենզով, մոտեցումներով, ցանկությամբ կրթության նկատմամբ, իրենց գիտահետազոտական աշխատանքերով ու կրթական որակով: Այդտեղից էլ բխում են ծրագրի չափորոշիչները՝ գերազանց առաջադիմություն, գիտահետազոտական աշխատանքների թիվ, ակտիվություն բուհում իրականացվող ծրագրերում: Կարեն Ավագյանը շեշտեց, որ այս և մյուս միջոցառումներով հիմնադրամը ցանկանում է ցույց տալ, որ ուսանողն ուշադրության կենտրոնում է. «Այս ծրագրով ավելի կոնկրետ ուսանողների ենք ուշադրություն ցուցաբերում, որպեսզի նրանք հասկանան, որ իրենց կրթությունը ոչ միայն իրենց է պետք, այլև բուհին, մեր երկրին, ժողովրդին և որ ընդհանրապես, այդ մոտեցումը նրանց միջոցով վարակիչ դառնա մյուսների համար»: Դառնալով հուշամեդալների հանձման ձևաչափին՝ պարոն Ավագյանը նշեց. «Կարևոր է, որ ուսանողն ունենա կոնկրետ հավաստող, հիշարժան մի փաստաթուղթ, և հիմնականում բոլոր երկրներում մոտեցումն այդպիսին է»: Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ ավանդական «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխություններ կանցկացվեն մյուս բուհերում ևս. երիտասարդական տոների ավարտից հետո այդպիսի ծրագիր կիրականացվի նաև Մանկավարժական համալսարանում: ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը շնորհավորեց երիտասարդական տոների առթիվ և նշեց. «Մեր համալսարանն անմասն չի մնացել տոնական միջոցառումներին: Մենք նախաձեռնել ենք մի շարք ծրագրերում, որոնց շարքում առանձնանում է այս մրցանակաբաշխությունը»: Ռեկտորը հայտնեց, որ լավագույն ուսանողների ընտրության հարցում հաշվի են առնվել ուսանողների առաջադիմությունը և հասարակական ակտիվությունը: [img]/ups/images/0913716001479212490582659.jpg[/img][img]/ups/images/0130511001479212490973407.jpg[/img] Հայաստանի երիտասարդական հիմնադրամ

Նմանատիպ նյութեր