Մարուան Ֆելայնի. Այս անգամ լինելու է Մոուրինյոն ընդդեմ Վենգերի
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարուան Ֆելայնին անդրադարձել է «Արսենալի» հետ ԱՊԼ-ի հերթական տուրում կայանալիք հանդիպմանը:
«Այս անգամ «Արսենալի» հետ հանդիպումը անցնելու է Մոուրինյոն ընդդեմ Վենգերի նշանաբանի ներքո: Դա միշտ էլ հետաքրքիր է: Ինչպես միշտ, դա լավ խաղ կլինի: Մեծ խաղ` հրաշալի մթնոլորտով:
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Արսենալ» խաղում պարտադիր չէ իմանալ մարզչի անունը, որպեսզի խաղը մեծ համարվի: Սակայն Մոուրինյոյի հետ, և Վենգերի հետ նրա դիմակայությամբ, «Յունայթեդը» որոշ առավելություն ունի», ասել է Ֆելայնին:
Նշենք, որ խաղը կկայանա նոյեմբերի 19-ին: