211652_close_icon
views-count2436 դիտում article-date 19:16 15-11-2016

Արամ Աթեշյանը շանս չունի ընտրվելու. Սարգիս Հացպանյան

Պոլսո պատրիարքի ընտրությունների համար պատրիարքարանից ոչ ոք Թուրքիայի համապատասխան մարմիններին չի դիմել․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Պահանջում ենք պատժել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին» հասարակական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Սարգիս Հացպանյանը: Հացպանյանի գնահատմամբ՝ Արամ Աթեշյանն այն մարդն է, որն ընդդիմանում էր պատրիարքի ընտրությունների անցկացմանը. «Շատ լավ իմանալով, որ շանս չունի ընտրվելու, նա ութ տարի ջանացել է, որ նման բան տեղի չունենա»: «Պահանջում ենք պատժել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին» հասարակական-քաղաքացիական նախաձեռնության անդամը տեղեկացրեց, որ որոշել են նամակ գրել Հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերին՝ հարց ուղղելով, թե ինչ վերաբերմունք ունեն նրանք Արամ Աթեշյանի՝ Էրդողանին ուղղված նամակի նկատմամբ: Իրենց միակ ցանկությունն ու պահանջն այն է, որ Մայր աթոռը կարգալույծ անի Պոլսո պատրիարքի փոխանորդին:

Նմանատիպ նյութեր