211652_close_icon
views-count2821 դիտում article-date 22:14 15-11-2016

Ցանկալի է, որպեսզի ԵՄ-ի հետ առաջիկա համագործակցությունն առավել բազմաբնույթ լինի. նախարար Վահան Մարտիրոսյան

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբերի 15-ին հանդիպեց Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության անդամներին՝ Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ։ Ողջունելով ներկաներին՝ նախարարը շնորհակալություն հայտնեց այցելության համար և հույս հայտնեց, որ հետագա համագործակցությունը կլինի առավել նպատակային և արդյունավետ։ Անդրադառնալով ԵՄ հետ արդեն ունեցած գործակցությանը՝ Վ. Մարտիրոսյանը կարևորեց Եվրոպական զարգացման բանկի (ԵԶԲ) և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) հետ ճանապարհաշինության ոլորտում գործունեությունը՝ ընդգծելով, որ նախարարության ոլորտները չեն սահմանափակվում միայն ճանապարհաշինությամբ: «Դրանք ընդգրկուն են, և ցանկալի է, որպեսզի առաջիկա համագործակցությունն առավել բազմաբնույթ լինի»,-նշեց նախարարը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ուղևորափոխադրումների ոլորտում տրանսպորտային համակարգերի և կառավարման եվրոպական փորձի ներդրման հնարավորությունների, ճանապարհաշինական ծրագրերում եվրոպական մասնագետների ներգրավվածության, հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնման հետ կապված մի շարք հարցեր։ [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր