4907 դիտում
15:08 16-11-2016
ԱՄՆ-ն Ռուսաստանի, Սիրիայի ու Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ընդունել
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նախօրեին հավանության է արժանացրել օրինագիծը, որը պատժամիջոցներ է նախատեսում Սիրիայի կառավարության, ինչպես նաև նրան օժանդակող Ռուսաստանի ու Իրանի համար։ Այդ մասին հաղորդում է Tass-ը։
Պալատի՝ արտաքին գործերով հանձնաժողովի նախագահ, հանրապետական Էդ Ռոյսը նշել է, որ պատժամիջոցները ուղղված կլինեն տնտեսական սեկտորին, որը անհրաժեշտ է լինում Սիրիայի համար մարտական գործողություններ վարելու հարցում։
Համաձայն օրինագծի՝ ԱՄՆ-ի նախագահը պետք է պատժամիջոցներ սահմանի նրանց նկատմամբ, ովքեր սիրիական իշխանություններին օգնում են հասանելիություն ստանալ քիմիական զենքի, բալիստիկ ու թևավոր հրթիռների հարցում։
Պատժամիջոցները կտարածվեն նաև նրանց վրա, ովքեր Սիրիայի կենտրոնական բանկին կօգնեն ֆինանսապես, նյութապես ու տեխնիկապես։
Նմանատիպ նյութեր
2095 դիտում
23:35 01-08-2019
Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Զարիֆի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ որոշումը
1039 դիտում
13:27 27-04-2024
Դինա Տիտուսն ԱՄՆ կոնգրեսին է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը
3088 դիտում
21:14 17-11-2020
Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Ալիևի և Էրդողանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու բանաձևերը
Այս բաժնից
547 դիտում
22:50 21-12-2024
Հռոմի պապը մրսածություն ունի և չի անի իր կիրակնօրյա բացօթյա քարոզը
652 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ
1000 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը