9995 դիտում
12:51 16-11-2016
ԱԱ-2018. Արգենտինան Մեսիի հանճարեղ խաղի շնորհիվ հաղթեց Կոլումբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2018թ. աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարում կայացան 12-րդ տուրի հանդիպումները:
Կենտրոնական խաղում Արգենտինայի հավաքականը հյուրընկալել էր Կոլումբիային: Մի քանի անհաջող խաղերից հետո արգենտինացիները իրենց բավական ծանր վիճակի մեջ էին դրել և այլևս նահանջելու տեղ չունեին:
Այս անգամ Արգենտինայի հավաքականը 3:0 հաշվով հաղթեց ահեղ մրցակցին: Ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց Լիոնել Մեսին, որն այս հաղթանակի ճարտարապետն էր: Նա դարձավ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Այս հաղթանակից հետո արգենտինացիները վաստակեցին 16 միավոր և շրջանցելով Կուլումբիային, բարձրացան 5-րդ տեղ, որը աշխարհի առաջնության ուղեգրի հնարավորություն է տալիս:
Մեկ այլ սկզբունքային մրցավեճում Չիլիի հավաքականը կամային հաղթանակ տարավ ուրուգվայցիների նկատմամբ:
Իսկ առաջատարը Բրազիլիան է` 27 միավոր: 2-րդ Ուրուգվայն է` 23 միավոր, Էկվադորն ու Չիլին ունեն 20-ական միավոր,
[b]ԱԱ-2018, Ընտրական փուլ, 12-րդ տուր
[/b]
Արգենտինա – Կոլումբիա՝ 3:0
Լիոնել Մեսի, 10, Լուկաս Պրատո, 23, Անխել Դի Մարիա, 84
Պերու – Բրազիլիա՝ 0:2
Գաբրիել Ժեզուս, 58, Ռենատո Աուգուստո, 79
Չիլի – Ուրուգվայ՝ 3:1
Էդուարդո Վարգաս, 45, Ալեքսիս Սանչես, 60, 76 – Էդինսոն Կավանի, 17
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2982 դիտում
14:18 07-06-2016
Ամերիկայի Գավաթ. Արգենտինան առանց Մեսիի հաղթեց Չիլիին. տեսանյութ
11430 դիտում
23:37 23-12-2016
Տարվա 15 հանճարեղ դրվագները` Մեսիի կատարմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21316 դիտում
13:26 06-01-2017
Իսպանիայի Գավաթ. Մեսիի հանճարեղ գոլը «Բարսելոնային» չփրկեց խայտառակությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1414 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1222 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին
1777 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում