211652_close_icon
views-count2472 դիտում article-date 09:06 17-11-2016

Վիգեն Սարգսյանը ՀՀԿ համագումարում կընտրվի կուսակցության գործադիր մարմնի անդամ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀԿ-ում շարքային կուսակցական չի լինելու: Ինչպես հայտնի է՝ նախօրեին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար, ողջ կյանքում պետական պաշտոններ զբաղեցրած, անկուսակցական Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ առաջիկայում պատրաստվում է դիմում գրել իշխող Հանրապետական կուսակցությանը՝ խնդրելով իրեն անդամագրել կուսակցության շարքերը: ՀՀԿ-ին մոտ կանգած «Ժողովուրդ»-ի աղբյուրները տեղեկացնում են, որ Վիգեն Սարգսյանը համագումարին ընդառաջ կդառնա Հանրապետական կուսակցության անդամ, ապա համագումարով կընտրվի կուսակցության գործադիր մարմնի անդամ: Սա կուսակցության բարձրագույն մարմինն է, որտեղ պարբերաբար հանդիպումներ են տեղի ունենում և կայացվում են կարևորագույն որոշումներ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր