7610 դիտում
10:37 17-11-2016
Քաղաքացիներից 1000-ական դրամներ գանձելու դեպքում հիմնադրամ կմտնի տարեկան 6,2-6,3 մլրդ դրամ. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Իրականացվել են բավականին մեծ ակտուարական հաշվարկներ, թե ինչ ելքային ցուցանիշներ ենք ուզում մենք ապահովագրենք, և դրա մուտքային ցուցանիշներն ինչքան են։
1000 դրամների հաշվարկի համար վերցվել է աշխատողների քանակը և տարեկանացվել է։ Մենք միջինում 570-580 հազար աշխատողներ ունենք։ Նրանց մասով հաշվարկվել է՝ մուտքային ցուցանիշն ինչքան է լինելու, ստացվում է՝ տարեկան մոտ 6.2-6.3 մլրդ դրամ է լինելու»,– մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ պատասխանելով հարցին, թե աշխատող քաղաքացիներից 1000-ական դրամներ գանձելու դեպքում հաշվարկ արվե՛լ է՝ որքա՞ն է մուտք լինելու հիմնադրամ։
Ըստ նախարարի՝ հաշվարկը նաև նվազագույն աշխատավարձ ստացողների մասով է, քանի որ նրանց փոխարեն՝ այդ գումարը պետք է վճարի գործատուն. «Վերցվել է նախորդ տարիների միջին վիճակագրականը՝ 100-150 պատահարներ՝ մահ և առաջին կարգի հաշմանդամություն։ Մեր հաշվարկներով՝ այդ 1000 դրամները բավարար են, որպեսզի մենք ամբողջությամբ ապահովագրական ինստիտուտը կայուն պահենք»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2813 դիտում
12:05 14-12-2016
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց քաղաքացիներից 1000-ական դրամ գանձելու մասին նախագիծը
8865 դիտում
09:14 01-12-2018
1000 դրամ թեյավճարի համար մարդ են բռնում, դատում «168 ժամ»
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»