211652_close_icon
views-count3526 դիտում article-date 13:45 17-11-2016

Մոնեի «Խոտի դեզը» կտավը վաճառվել է ռեկորդային՝ 81,4 մլն դոլարով

Հայտնի իմպրեսիոնիստ Կլոդ Մոնեի «Խոտի դեզ» կտավը վաճառքի է դրվել «Քրիստի» աճուրդի տանը, որտեղ էլ այն գնել են ռեկորդային՝ 81.4 մլն դոլարով։ Այդ մասին հայտնում է BBC-ն։ Կտավը նկարվել է 1891 թվականին և պատկանում է նրա լավագույն 25 ստեղծագործությունների շարքին։ Նախնական գին էր սահմանվել 40 մլն դոլարը և ծրագրված էր վաճառել 45 մլն դոլարով, սակայն սպասումները գերազանցել են գրեթե կրկնակի անգամ։ Մինչև այս պահը աշխարհում աճուրդով վաճառված արվեստի ամենաթանկ ստեղծագործությունը համարվում է Պաբլո Պիկասոյի «Կինը՝ Ալժիրից» կտավը։ 2015 թվականի մայիսին այն «Քրիստի» աճուրդի տանը վաճառվել է 179 մլն դոլարով։

Նմանատիպ նյութեր