Հարավային Կորեան հրաժարվել է Google-ին տրամադրել քարտեզագրական տվյալներ
Հարավային Կորեայի իշխանությունները մերժել են Google Maps սերվիսին երկրի քարտեզագրական տվյալները տրամադրելու Google-ի հայցը։ Այդ մասին հայտնում է Associated Press-ը։
Հարավային Կորեայի հողերի, ենթակառուցվածքների ու տրանսպորտի նախարարի խոսքով՝ ազգային անվտանգության հարցերն ավելի կարևոր են, քան Google-ին քարտեզ տրամադրելուց հնարավոր եկամուտները։
Հարավկորեական օրենսդրությունը արգելում է քարտեզագրական տվյալների փոխանցումը, այդ թվում՝ ռազմական օբյեկտների տեղանքի, արտասահմանյան ընկերությունների մասին։
Google-ում նշել են, որ այդ մերժումը կարող է հանգեցնել նրան, որ Google-ը չի կարողանա երթուղիներ առաջարկել Հարավային Կորեա։