211652_close_icon
views-count2511 դիտում article-date 17:47 18-11-2016

«Գյումրի -Գարեջուր» ՍՊԸ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարտությամբ

Ի պատասխան մամուլում ՀՀ տնտեսական պաշտպանության պետական հանձնաժողովի 16.11.2016թ. տարբեր լրատվամիջոցներով տարածված հրապարակամների «Գյումրի -Գարեջուր» ՍՊԸ-ն հարկ է համարում հանդես գալ պաշտոնական հայտարարտությամբ, որին կից կներկայացվի տեղեկանք՝ պարզաբանումներով: ՏՄՊՀ-ի կողմից իրականացվող և երեք տարիներ տևած ստուգումները հենց սկզբից պատվերի տպավորություն էին թողնում, իսկ վերջին հրապարակումը իսպառ փարատեց բոլոր կասկածները: «Գյումրի -Գարեջուր» ՍՊԸ-ին վերագրվող «խախտոմները» հիմնավորված չեն, ինչը մանրամասն պարզաբանվում է կից ներկայացված տեղեկանքով, սակայն ուզում ենք անդրադառնալ նաև հարցի բարոյական կողմին և հարցնել, թե նմանատիպ գործողությունները եվ շաբոյանատիպ բութ գործիքների կիրառումը ինչ հետևանքներ կարող են ունենալ գործարար միջավայրի եվ ներդրումային մթնոլորտի վրա: Ավելին, ապրիլյան պատերազմի օրերին, երբ ողջ հայությունը, այդ թվում «Գյումրի -Գարեջուր» ընկերությունը, միավորվելով մեկ միասնական գաղափարի շուրջ, զբաղված էր զոհերով, վիրավորներով և ռազմաճակատի խնդիրներով, Շաբոյանի հիմնարկը 12 հոգանոց խմբով ստուգում էր իրականացնում մեր ընկերությունում՝ ապշեցնելով ընկերության հանրույթին իրենց սառնասրտությամբ: «Գյումրի -Գարեջուր» ընկերությունը մեկն է այն մի քանի ընկերություններից, որոնք գյումրիակենտրոն են և ունեն համապետական սպառում, ինչպես նաև իրականացնում են արտահանման ծրագրեր, և ընկերությունը համարվում է մարզի ամենախոշոր հարկատուն ու գործատուն. հիշեցնենք, որ վերջին 3 տարիների ընթացքում ընկերությունը վճարել է վեց միլիարդից ավել հարկ: Մամուլում նաև վարկած շրջանառվեց, որ Շաբոյանի այս վերջին սրացումները կապված են ԱԺ գալիք ընտրությունների հետ, և եթե այս ամենը ճիշտ է, ապա մեր ժողովուրդը պետք է հստակ ճանաչի այն ողորմելի մարդկանց, ովքեր մանդատի համար պատրաստ են մարզի և Գյումրու սոցիալ- տնտեսական վիճակին այդպիսի հարված հասցնել: [b] «Գյումրի -Գարեջուր» ՍՊԸ[/b]

Նմանատիպ նյութեր