Արտաշես Գեղամյանին ուղարկում են վաստակած հանգստի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախկին կարկառուն ընդդիմադիր, ներկայիս կարկառուն իշխանամետ, Սերժ Ազատիչի հասցեին զոր ու գիշեր դիֆերամբներ ձոնող Արտաշես Մամիկոնիչը` Գեղամյանը, կարծես թե այլևս անհրաժեշտ չէ իշխանություններին և ուղարկվում է «վաստակած հանգստի»:
«Փաստի» տեղեկություններով` արդեն քաղաքական որոշում է կայացվել` Գեղամյանին չընդգրկել առաջիկա խորհրդարանական ընտրությունների ՀՀԿ ցուցակում: Չի բացառվում, որ իշխանության ճառասացին լրիվ դատարկ ձեռքով չթողնեն` մի թեթև զբաղմունք շնորհեն գործադիրում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]