64880 դիտում
18:40 19-11-2016
Արտակարգ դեպք Երևանում․ կենտրոնական ավտոկայանի գետնանցումը մարդկանց համար դարձել է պատուհաս․ արթնացե՛ք, պարոնայք չինովնիկներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու վարչական շրջանների ղեկավարները ամեն անգամ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասում են, որ իրենք մեծ աշխատանքներ են կատարում մայրաքաղաքում՝ գետնանցումները քաղաքացիների համար անվտանգ դարձնելու ուղղությամբ։
Սակայն կան գետնանցումներ, որոնք ավելի շատ հիշեցնում են «քարե դար»։
Այսօր՝ նոյեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 16։00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակչուհի, 78-ամյա Օֆիկ Չիչոյանը Իսակովի պողոտայում՝ կենտրոնական ավտոկայանի մոտ գտնվող գետնանցումի աստիճանների վրա, սալաքարերի տեղաշարժման պատճառով սայթաքել և վայր է ընկել՝ հարված ստանալով գլխի մասում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության թիվ 22 բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել մեծահասկան կնոջը։
Այս հրապարակումով պատկան մարմինների ուշադրությունն ենք հրավիրում, որպեսզի հետևություններ անեն և խոսքից անցեն գործի և գետնանցումները դարձնեն ավելի անվտանգ, հակառակ դեպքում մեկ էլ տեսար՝ մի օր նրանց ազգականը «միամիտ» անցնի նման գետնանցումներով։
Իսկ մենք չենք ցանկանում, որ ոչ մի քաղաքացի ընկնի 78-ամյա Օ․ Չիչոյանի օրը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+