211652_close_icon
views-count7570 դիտում article-date 20:15 20-11-2016

«Մանչեսթեր Յունայթեդի» ռուսաստանցի երկրպագուներին արգելել են ներկա լինել «Զարյայի» հետ հանդիպմանը

«Մանչեսթեր Յունայթեդի» ռուսաստանցի երկրպագուները, որոնք Օդեսայում կայանալիք` Եվրոպայի Լիգայի խմբային փուլում ուկրաինական «Զարյայի» հետ հանդիպման տոմսեր են գնել, sms-հաղորդագրություններ են ստացել, որով տեղեկացվել են, որ նրան տոմսերը չեղյալ են համարվել: Այս որոշումը կայացվել է ուկրաինական իշխանությունների կարգադրությամբ: «Առկա քաղաքական իրավիճակի պատճառով, ինչպես նաև անվտանգության հետ կապված հնարավոր խնդիրներից ելնելով, երկրի իշխանությունները խորհուրդ են տվել ձեզ խաղի տոմսեր չտրամադրել: Այդ իսկ պատճառով մենք չեղյալ ենք համարում ձեր տոմսերը և 5 օրվա ընթացքում ամբողջությամբ կփոխհատուցենք ծախսերը», նշված է հաղորդագրության մեջ: Նույնը հայտնել է Ռուսաստանում և հետխորհրդային երկրներում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ֆան-ակումբը: «Զարյա»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 24-ին` Օդեսայի «Չերնոմորեց» մարզադաշտում:

Նմանատիպ նյութեր