Հռիփսիմե Խուրշուդյանը որակազրկվել է և պետք է վերադարձնի օլիմպիական մեդալը
Միջազգային Օլիմիպիական կոմիտեն (ՄՕԿ) հրապարակել է 2012 թվականի Օլիմիպիական խաղերին դրական դոպինգ թեստեր գրանցած մարզիկների վերանայված ցուցակը:
Նրանց շարքերում է հայտնվել նաև Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը: Վերջինիս մոտ հայտնաբերվել է ստենոզոլոլ և դեհիդրոքլորմեթիլտեստոստերոն: Նշենք, որ ծանրորդուհու՝ Պեկին-2008-ի դոփինգ-թեստի արդյունքում ևս հայտնաբերվել էր ստենոզոլոլ, հայտնում է [url=http://www.vivaronews.am/hriphsime-xurshudyaneh-orakazrkvel-e]Vivaronews.am-ը[/url]:
Հայաստանի Օլիմիպիական կոմիտեն պետք է վերադարձնի մեդալը, իսկ Հ. Խուրշուդյանը կարող է հետագայում զրկվել միջազգային մրցաշարերում մասնակցելու իրավունքից:
Հիշեցնենք, որ հայ մարզուհին բրոնզե մեդալ էր նվաճել 75+ քաշային կարգում Լոնդոնում կայացած Օլիմիպիական խաղերի շրջանակներում: