211652_close_icon
views-count2697 դիտում article-date 13:57 23-11-2016

Դալայ լաման կայցելի ԱՄՆ՝ հանդիպելու Դոնալդ Թրամփի հետ

Տիբեթյան բուդդիստների հոգևոր առաջնորդ Դալայ լաման հայտարարել է, որ մտադիր է այցելել Միացյալ Նահանգներ և հանդիպել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նա նշել է, որ միշտ էլ ԱՄՆ-ին համարել է աշխարհի թիվ 1 առաջատար պետությունը, հայտնում է Reuters-ը։ «Ես ԱՄՆ մեկնելու անհրաժեշտություն եմ տեսնում, որպեսզի լուծենք մի շարք խնդիրներ, այդ իսկ պատճառով կգնամ՝ հանդիպելու նոր նախագահի հետ»,-մեջբերում է գործակալությունը նրա խոսքը։ Այս տարվա հունիսին Դալայ լաման այցելել էր ԱՄՆ և չնայած Չինաստանի՝ ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու սպառնալիքներին, նրան ընդունել էր այդ երկրի նախագահ Բարաք Օբաման։ Նշենք, որ Դալայ լաման հետապնդվում է Չինաստանի իշխանությունների կողմից, քանի որ մեղադրվում է Տիբեթը Չինաստանից անկախ դարձնելու փորձի մեջ։

Նմանատիպ նյութեր