211652_close_icon
views-count4120 դիտում article-date 19:17 23-11-2016

Իրաքյան Քուրդիստանի և Թուրքիայի վարչապետները Անկարայում քննարկել են Մոսուլի հարցը

Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Նեչիրվան Բարզանին և Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հանդիպում են ունեցել Անկարայում: Այս մասին գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Նշվում է, որ վարչապետների հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ: Կողմերը քննարկել են Իրաքի Մոսուլ շրջանում իրաքյան բանակի և միջազգային կոալիցիոն ուժերի կողմից իրականացվող ռազմական գործողությունները: Դռնփակ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպում չի անցկացվել:

Նմանատիպ նյութեր