1347 դիտում
21:24 23-11-2016
Կայացել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռազմահուշային կոմիտեի հերթական նիստը
Նոյեմբերի 23-ին Երևանում կայացել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին (ՊՆԽ) առընթեր ռազմահուշային կոմիտեի հերթական նիստը:
Կոմիտեի աշխատանքներին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների և ԱՊՀ ՊՆԽ քարտուղարության ներկայացուցիչները: Կոմիտեի նախագահ է ընտրվել ՌԴ պաշտպանության նախարարի օգնական Ալեքսանդր Կիրիլինը:
Նիստի ընթացքում ամփոփվել են ռազմահուշային կոմիտեի շրջանակում կատարված աշխատանքն ու նշվել հետագա համագործակցության ուղիները: Ներկայացվել է «Հայրենիքի համար նահատակվածների հիշատակը հավերժացնելու մասին» օրենքի նախագծի մշակման վերաբերյալ զեկույցը, քննարկվել է նաև, ի շահ ռազմահուշային կոմիտեի աշխատանքների, տեղեկատվության փոխանակման ու տվյալների օգտագործման հարցերը:
Մասնակիցները քննարկել են նաև համատեղ օպերատիվ-որոնողական աշխատանքների կազմակերպման հարցը՝ պարզելու 1941-1945թթ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ԱՊՀ տարածքում զոհվածների ճակատագրերը: Կարևորվել է ռազմահուշային կոմիտեի աշխատանքների փորձի փոխանակման վերաբերյալ գիտաժողովի կազմակերպումը: Քննարկվել են նաև բազմակողմ փոխգործակցության հարցերը: Նիստն անցել է կառուցողական և գործնական մթնոլորտում: Շեշտվել է, որ նիստի մասնակիցների առջև դրված խնդիրներն ամբողջությամբ իրականացված են. ռազմահուշային կոմիտեի առաջարկած բոլոր նախագծերի որոշումները ստորագրվել են:
ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռազմահուշային կոմիտեի հաջորդ նիստը ծրագրվում է անցկացնել 2017 թվականի 2-րդ կիսամյակում:
Նմանատիպ նյութեր
3158 դիտում
19:48 14-08-2018
Մինսկում տեղի է ունենալու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր նիստ
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»