211652_close_icon
views-count41386 դիտում article-date 10:26 24-11-2016

Դաժան ու սահմռկեցուցիչ դեպք Լոռու մարզում. 62-ամյա ամուսինը կասկածվում է 44-ամյա կնոջը խեղդամահ անելով սպանելու մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 23-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ստացվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացություն, որով պարզվել է այն մասին, որ այս տարվա սեպտեմբերի 9-ին Լոռու մարզի Պուշկինո գյուղում հանկարծամահության դեպքը այլ է. տեղի ունեցածը սպանություն է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 19-ին ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Գյուլաքարակ գյուղի բնակիչ, 62-ամյա Վիլեն Գագինյանը և հայտնել, որ դուստրը՝ 44-ամյա Արևիկ Գագինյանը, մահանալուց մի քանի օր առաջ իրեն հայտնել է, որ սեպտեմբերի 5-ին իրենց տանը ամուսինը՝ 62-ամյա Հակոբ Կիրակոսյանը, ծեծի է ենթարկել իրեն, ինչի պատճառով դեմքին կապտուկներ են առաջացել։ Արդեն սեպտեմբերի 9-ին մահացած Ա. Գագինյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի կողմից ստեղծված քննչական խմբում ներգրավված քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որով պարզվել է, որ Ա. Գագինյանը սեպտեմբերի 8-ից մինչև սեպտեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում Պուշկինո գյուղի 2-րդ փողոցի թիվ 114 հասցեում գտնվող իր առանձնատանը սպանվել է արտաքին շնչառական ուղիներն օտար մարմնով փակելու եղանակով։ Երեկ՝ նոյեմբերի 23-ին, մահացածի հայրը՝ Վ. Գագինյանը, ոստիկանության Ստեփանավանի բաժին տեղեկացրել է, որ աղջկան սպանել է ամուսինը՝ Հ. Կիրակոսյանը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Հ. Կիրակոսյանին հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր