211652_close_icon
views-count69731 դիտում article-date 13:23 24-11-2016

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Կոտայքի մարզում. փողոցը փակող գյուղացիներն ասում էին. «Գործարարը խաբել է վարչապետին ու մեզ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 1.5 ժամ է, արտակարգ, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ «Արգել» Փակ Բաժնետիրական Ընկերության մոտ 150 աշխատակիցներ փակել են Երևան-Արգել ավտոճանապարհը և սպառնում են չբացել այն, մինչև ընկերությունը բանվորների 1 տարվա աշխատավարձերը չվճարի։ Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատակիցներն արդարացիորեն բարձրաձայնում են՝ ասելով. «1 տարուց ավելի է, տնօրեն Էդիկ Գրիգորյանը մատների վրա սաղիս խաբում է։ Նա այնքան տղամարդկություն չունի, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Կոտայքի ներկայիս մարզպետ Կարապետ Գուլոյանի ներկայությամբ տղամարդու խոսք տվեց, որ պարտքերը վճարելու է, սակայն օդ դուրս եկավ ու հիմա էլ եկել, տղամարդկությունից է խոսում, թե՝ ճանապարհը մի փակեք, գումարները կվճարենք։ Մեր համբերության բաժակը լցվել է արդեն, էլ տեղ չունենք, ոչ կարողանում ենք կոմունալ վարձերը վճարենք, ոչ էլ կարողանում ենք երեխաների ձմեռային հագուկապի խնդիրը լուծենք։ Իսկ տնօրենը իր թայֆի հետ օրը մի Jeep ու Hummer է մաշացնում»։ Այս պահին գյուղապետ Մաթևոս Ավագյանը փորձում է բնակիչներին համոզել, որպեսզի ճանապարհը բացեն, սակայն նրանք ասում են. «Ինչքան էլ մեր գյուղապետին հարգենք, միևնույն է, մենք մեր հալալ քրտինքով վատստակածն ենք ուզում, որ ձեռք ենք բերել մեր առողջության հաշվին։ Եթե 1-2 օրերի ընթացքում գործարանը պարտքերը չվճարի, ապա այս անգամ ոչ միան գործարանի աշխատակիցներով, այլ նաև հարազատներով, ահել-ջահել, մեր ու մանուկ, փակելու ենք Երևան-Սևան ճանապարհը, մինչև մեր հաշվին վզները հաստացրած այդ վայ-գործարարները մեր գումարները վճարեն»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 102+
102+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր