211652_close_icon
views-count5731 դիտում article-date 21:47 24-11-2016

Բաղդադում մահապարտ ահաբեկիչը մեքենա է պայթեցրել բենզալցակայանում. կա ավելի քան 100 զոհ

Իրաքի Հիլլա քաղաքում մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է ավտոմեքենայի մեջ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Պայթյունի հետևանքով ավելի քան 100 մարդ զոհվել: Նշվում է, որ քաղաքը գտնվում է երկրի կենտրոնական մասում, մայրաքաղաք Բաղդադից 100 կիլոմետր դեպի հարավ: Ըստ տեղի ոստիկանական աղբյուրների՝ զոհերի մեծ մասը խաղաղ բնակիչներ են:  Հաղորդվում է, որ պայթյունը տեղի է ունեցել բենզալցակայանում, որտեղ ավտոբուսների մեջ այդ պահին եղել են տուն վերադարձող իրանցի ուղտագնացներ:  Ահաբեկչական պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: 

Նմանատիպ նյութեր