211652_close_icon
views-count5547 դիտում article-date 22:12 25-11-2016

Խոսեպ Գվարդիոլա. Մեսին պետք է մնա «Բարսելոնայում»

«Մանչեսթեր Սիթիի» գլխխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին պետք է մնա «Բարսելոնայում»: «Ես բազմիցս եմ ասել, որ Մեսին կմնա «Բարսելոնայում» և կարիերան այնտեղ կավարտի: Դա իմ ցանկությունն է: Ես ցանկանում եմ, որ նա սկզբից մինչև վերջ իր ճանապարհը անցնի «Բարսելոնայում», ասել է Գվարդիոլան: Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, թե «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է Մեսիին ձեռք բերել 200 մլն ֆունտի դիմաց և նրան շաբաթական 500 հազար ֆունտ վճարել:

Նմանատիպ նյութեր