211652_close_icon
views-count33827 դիտում article-date 10:25 26-11-2016

Երևանում բախվել են Porsche Cayenne-ն ու Opel-ը. Porsche-ի վրայից հանել էին համարանիշները. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Տերյան փողոցում բախվել են 25-ամյա Դավիթ Վարդանյանի վարած Opel Astra մակնիշի 34 OA 659 համարանիշի և 43-ամյա Հակոբ Բերբերյանի վարած Porsche Cayenne մակնիշի 333 QD 33 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու նրա ուղևոր՝ 26-ամյա Էմմա Ենգիբարյանը քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Դ. Վարդանյանի վիճակը բժիշկները գնահատել են ծանր։ Դեպքի վայր են ժամանել թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով; Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության փոխգնդապետ Յուրի Ենոքյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Մինչ դեպքի վայր կժամանեին հրշեջներն ու ՃՈ աշխատակիցները, անհայտ անձը կամ անձինք Porsche Cayenne-ի վրայից հանել էին համարանիշները, սակայն ՃՈ աշխատակիցների ցուցումով համարանիշները տեղադրեցին ավտոմեքենայի վրա։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնները։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Տիգրան Մազմանյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր