5258 դիտում
18:05 26-11-2016
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ուղերձ է հղել ՀՀԿ 16-րդ համագումարին
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ուղերձ է հղել ՀՀԿ 16-րդ համագումարին: Ուղերձում, մասնավորապես, նշվում է.
Հարգելի պատվիրակներ և համագումարի հյուրեր,
Ողջունում եմ Հայաստանի Հանրապետական կուսակցության 16-րդ համագումարի պատվիրակներին և հյուրերին: Մեր երկրները կապված են միմյանց հետ ընկերական և բարիդրացիական դարավոր կապերով: Մեր կապերն առավել ամրապնդվեցին Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցմամբ, ստեղծվեցին նոր հնարավորություններ խոշոր փոխշահավետ նախագծերի իրականացման համար:
Այսօր երկու պետությունների կառավարությունները մեծ ուշադրություն են դարձնում եվրասիական տարածքում ինտեգրման գործընթացների խորացմանը, Անդրկովկասում անվտանգության ու կայունության ապահովմանը: Ռուս-հայկական հարաբերություններն ընդգրկում են բազում ոլորտներ՝ առևտրատնտեսական, էներգետիկ, ներդրումային, մշակութային և հումանիտար: Այս բազմապլանային գործընկերության կարևոր մաս է կազմում «Միասնական Ռուսաստան» կուսակցության և Հայաստանի Հանրապետական կուսակցության կառուցողական համագործակցությունը:
Համոզված եմ, որ մեր միջկուսակցական համագործակցությունն այսուհետ էլ հաջողությամբ կզարգանա: Իսկ համագումարը նոր կարևոր փուլ կդառնա ձեր կուսակցության գործունեության մեջ, կնպաստի Հայաստանի Հանրապետության առջև ծառացած արդի սոցիալական և տնտեսական խնդիրների արդյունավետ լուծմանը:
Ցանկանում եմ Համագումարին բեղմնավոր աշխատանք՝ ի նպաստ եղբայրական Հայաստանի, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն, հաջողություն և բարգավաճում:
Նմանատիպ նյութեր
1950 դիտում
15:00 21-09-2019
Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
6311 դիտում
17:06 30-12-2018
Դմիտրի Մեդվեդևը Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ
16298 դիտում
16:00 24-10-2017
Հայաստան է ժամանել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, նրան դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
997 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»