34968 դիտում
19:55 26-11-2016
Արտակարգ իրավիճակ Արաբկիր վարչական շրջանում․ 6 մուտքանի և 5 հարկանի շենքի բնակիչների հույսը կամ Տարոն Մարգարյանն է, կամ Նոյ Նահապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն տևական ժամանակ է, որ Արաբկիր վարչական շրջանի Ն․ Տիգրանյան փողոցի 7-րդ շենքի նկուղային հարկը վերածվել է «մինի ջրաշխարհի»։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում են, որ շենքի նկուղային հարկը տարիներ ի վեր լցվում է ջրով, ինչի պատճառով էլ 6 մուտք ունեցող 5 հարկանի շենքի հիմքերը խարխլվում են։
Ում ասես չենք դիմել, էլ քաղաքապետարան, էլ թաղապետարան, մնում է դիմենք Նոյ Նահապետին, որ մի նավ ուղարկի, թե չէ էս շենքը կարճ ժամանակ հետո արժանանալու է Երևանում գտնվող մի քանի վթարային շենքերի ճակատագրին։ Եթե հիմա պատկան մարմինները՝ այդ թվում Երևանի քաղաքապետարանն ու Արաբկիրի թաղապետարանը անհրաժեշտ հետևություններ չանեն, ապա ողջ շենքի բնակիչները հայտնվելու են փողոցում։
Մենք պատրաստակամություն ենք հայտնել նաև գումարով օգնել, որպեսզի էս հոսող ջրի դեմն առնենք, սակայն ամեն անգամ փողկապները վզներին կապած, պլպլան կոստյումներով գալիս, պտույտ են անում ու այդքանով իրենց գործն ավարտած համարելով գնում են ասելով, թե միակ ճիշտ լուծումը մի նասոս ճարեք, ու օրը 2 անգամ ջուրը նկուղից դատարկեք։ Լրիվ «քարե դարի» լուծում։
Մեր հույսը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, քանի որ վստահ ենք, որ քաղաքապետը չգիտի այս աղետի մասին, հակառակ դեպքում խնդիրը վստահ ենք օպերատիվորեն կլուծվի։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ շենքում կա 70 բնակարան և ավելի, ամեն բնակարանում էլ 3-ից 7 հոգի բնակիչ է ապրում։ Այնպես որ Արաբկիրի թաղապետ Հովհաննես Վարդանյան, հետևություններ արեք, որ այսքան բնակիչ Ձեր քար անտարբերության պատճառով հայտնվելու է փողոցում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3949 դիտում
20:45 01-11-2017
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Արաբկիր վարչական շրջանում