Սթիվեն Սիգալը ռուսական անձնագիր է ստացել անձամբ Վլադիմիր Պուտինից
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնապես ռուսական անձնագիր հանձնեց դերասան Սթիվեն Սիգալին։
Անձնագրի տրման արարողությունը տոնական կերպով կայացել է Կրեմլում, որտեղ Վլադիմիր Պուտինն անցկացնում է տարբեր երկրների կառավարիչների հետ հանդիպումներ։
Պուտինը, արտիստին Ռուսական անձնագիր հանձնելով, հույս է հայտնել, որ այս քայլը կարող է հիմք դառնալ Արևմուտքի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։
Վլադիմիր Պուտինը, ում համարում են Սիգալի ընկերը, հայտնել է Սթիվենին, որ ինքը շատ ուրախ է տեսնել դերասանին եւ պահում է նրա բոլոր նվերները։
Հիշեցնենք, որ 64-ամյա Սթիվեն Սիգալը դեռ սեպտեմբեր ամսին է հայտարարել, որ ցանկանում է ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն։ Ռուսական կողմը շատ արագ արձագանքել է արտիստի խնդրանքին։