211652_close_icon

Սիրիական բանակը Հալեպում ապստամբներից նոր թաղամասեր է հետ գրավել. զոհվել են խաղաղ բնակիչներ

views-count3271 դիտում article-date 11:03 28-11-2016
Սիրիայի կառավարական ուժերը կարողացել են Հալեպում ապստամբների կողմից վերահսկվող մի քանի թաղամասեր հետ գրավել։ Ինչպես հայտնում է BBC-ն, երեկ երեկոյան սիրիական բանակը կարողացել է հասնել մինչև քաղաքի արևելյան հատվածի խորքերը և գրոհել Սակհուր, Հայդարի և Բիստան-ալ-Բաշ թաղամասերի վրա։ Ավելի վաղ՝ շաբաթ երեկոյան, կառավարական ուժերին ինտենսիվ ավիահարվածների արդյունքում հաջողվել էր իրենց վերահսկողության տակ վերցնել կարևորագույն համարվող Ջաբալ Բադրո և Մասակին-Հանանո շրջանները։ Ի պատասխան՝ ապստամբներն ուժեղացրել են Հալեպի արևմտյան հատվածների հրթիռակոծումը։ Սիրիական բանակի գրոհներին աջակցում են շիա ապստամբները, որոնց ֆինանսավորում են Իրանն ու Ռուսաստանը։ Մարդու իրավունքների հարցերով Սիրիական կենտրոնի տվյալներով՝ գրոհի ժամանակ զոհվել է 219 խաղաղ բնակիչ, որոնցից 27-ը երեխաներ են։

Նմանատիպ նյութեր