2290 դիտում
20:38 29-11-2016
Նախարար Վահան Մարտիրոսյանը Աշգաբադում մասնակցել է տրանսպորտի հարցերով գլոբալ համաժողովին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 26-27- ը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում մասնակցել է Կայուն տրանսպորտի հարցերով գլոբալ համաժողովին։ Այն կազմակերպվել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջարկությամբ և նպատակ ուներ տրանսպորտի ոլորտում բարձրացնելու միջազգային համագործակցությունը։
Համաժողովին մասնակցել են տրանսպորտի ոլորտը ներկայացնող շուրջ 42 երկրների և 19 կազմակերպությունների 2000-ից ավելի բարձրաստիճան պաշտոնյաներ:
Որպես գլոբալ զարգացման կարևորագույն տարր՝ կարևորվել է տրանսպորտի ոլորտում համակարգային և նպատակաուղղված գործընկերության ամրապնդումը՝ հիմնված «Կայուն մուլտիմոդալ տարանցիկ միջանցքների ստեղծմամբ տրանսպորտային միջոցների միջև փոխկապակցված երթևեկ ապահովելուն»։
Համաժողովի ընթացքում քննարկվող հիմնական թեմաները վերաբերել են տրանսպորտային համակարգերի բարելավմանը, ինչը հնարավոր կդարձնի առավել հեռավոր և մեկուսացված տարածաշրջանների հետ կայուն տրանսպորտային կապի ապահովումը, կլիմայի փոփոխությամբ պայմանավորված՝ տրասնպորտային միջոցներից արտանետվող թունավոր գազերի նվազեցմանն ուղղված միջոցառումներին, ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն առավել անվտանգ դարձնելուն, և այլն։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը համաժողովի ընթացքում հանդիպումներ է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ Սատլիկ Սատլիկովի, Ավտոմոբիլային տրանսպորտի նախարար Մակսատ Այդոգդիևի և Կապի նախարար Բայրամգելդի Օվեզովի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև երկկողմ և տարանցիկ բեռնափոխադրումները կազմակերպելու և դյուրացնելու հարցեր։
Քննարկվել են նաև ավիացիայի ոլորտին վերաբերող մի շարք հարցեր և ՏՏ ստարտափ ընկերությունների համագործակցության հեռանկարները:
Համաժողովի շրջանակներում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ու Թուրքմենստանի ավտոմոբիլային տրանսպորտի նախարար Մակսատ Այդոգդիևը ստորագրել են տրանսպորտի ոլորտում համագործակցության հետագա զարգացման մտադրությունների մասին փոխըմբռնման հուշագիր։
Հուշագրով նախատեսվում է բարենպաստ պայմաններ ապահովել տրանսպորտային հաղորդակցության բոլոր ոլորտների ընկերությունների գործունեության համար։
[b]
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
5746 դիտում
17:13 04-09-2017
Տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը մասնակցում է Գլոբալ ենթակառուցվածքների համագործակցության համաժողովին
2016 դիտում
18:22 24-03-2017
Տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպել է ԵՀ տրանսպորտի հարցերով հանձնակատար Վիոլետա Բուլչին
5027 դիտում
20:44 22-09-2017
Տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը մասնակցել է Արևելյան գործընկերության տրանսպորտի նախարարների հանդիպմանը
Այս բաժնից
724 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
748 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»