7165 դիտում
18:52 29-11-2016
Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը կկոտրի կարծրատիպը․ Վարդան Ոսկանյան
Հայաստան-Իրան հարաբերություններում և՛ իրանական կողմի, և՛ հայկական կողմի համար առաջնային է տնտեսական ոլորտը, որը կարիք ունի լրացուցիչ խթանման. այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Իրանագետ Վարդան Ոսկանյանը, հավելելով, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցով պետք է ամփոփվեն ընթացքում երկու երկրների հարաբերություններում եղած համագործակցության արդյունքները և նախանշվեն նորերը:
Հայ-իրանական հարաբերությունների զարգացման համատեքստում Վարդան Ոսկանյանը մատնանշեց Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցումը, որի շնորհիվ Իրանը ևս մեկ հնարավորություն կունենա դուրս գալու Սև ծով, հետո նաև Եվրոպական շուկաներ և հակառակը:
Անդրադառնալով Հայաստանը Իրանին կապող երկաթուղու հնարավոր շինարարությանը և դրա համար պահանջվող ֆինանսավորման խնդրին՝ Վարդան Ոսկանյանը նշեց. «Դա մեզ համար ունի ոչ միայն տնտեսական կարևորություն, այլ նաև կոտրում ենք կարծրատիպը, թե Հայաստանը շրջափակված է: Եթե անգամ չունենք այդքան գումար ծրագիրն իրականացնելու համար, ապա երկաթուղու կառուցումը պետք է պահենք օրակարգում»:
Նմանատիպ նյութեր
4236 դիտում
14:11 12-01-2017
«Երկաթուղու շինարարության տնօրինության» լուծարմամբ խաչ չի քաշվում հայ-իրանական երկաթուղու վրա. ՏԿՏՏ նախարար
1292 դիտում
09:55 22-02-2014
Օֆշորային գոտում գրանցված ընկերությանն է վստահվել Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը․ ՀԺ
Այս բաժնից
436 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1048 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
724 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել