62231 դիտում
09:42 30-11-2016
Խոշոր ավտովթար Արմավիր-Էջմիածին ճանապարհի թունելում. 35 տոննա բանանով բարձված բեռնատարը կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացին իր վարած բեռնատար մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Երևան ավտոճանապարհի Էջմիածնի թունելում բախվել է բետոնե հատվածին և կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Մարտին Սարգսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ Վաղարշապատի ոստիկանապետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բեռնատարը բարձված է եղել մոտ 35 տոննա բանանով և այս պահին ՃՈ աշխատակիցները վթարի վայր ժամանած բանանատերերի հետ փորձում են ավտոմեքենան դարձի բերեն, որպեսզի երթևեկությունն անցանելի լինի, քանի որ կողաշրջման հետևանքով ճանապարհն ամբողջությամբ փակվել է։
ՃՈ-ն ու Վաղարշապատի ոստիկանությունը պարզում են վարորդի ինքնությունը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+