7817 դիտում
13:30 01-12-2016
Ժոզե Մոուրինյո. Մենք գիտենք, թե ինչի համար ենք գնել Մխիթարյանին
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գնահատել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը` Անգլիական Լիգայի Գավաթի քառորդ եզրափակիչում «Վեսթ Հեմի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/01/102772/]հանդիպմանը[/url] (4:1):
«Ես շատ գոհ եմ:Սա ցայտուն կերպով ցույց է տալիս, որ Հենրիխը առաջադիմում է: «Ֆեյենորդի» հետ խաղից հետո կարող էր թվալ, թե դա այլ ֆուտբոլ է, սակայն այժմ մենք խաղացինք ԱՊԼ-ի տիպիկ ներկայացուցչի դեմ, և Մխիթարյանը կարողացավ իրեն ցույց տալ: Ես իսկապես ուրախ եմ:
Մենք գիտենք, թե ինչի համար ենք գնել նրան և սպասում ենք, որ նա հարմարվի: Ինչպես երևում է, դա շուտով կլինի», ասել է Մոուրինյոն:
Նշենք, որ Մխիթարյանն այդ խաղում 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ, իսկ Sky Sport-ը նրան հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել:
Նմանատիպ նյութեր
4194 դիտում
18:44 11-08-2014
Մենք գիտենք, ով ենք մենք, որտեղից ենք եկել և ուր ենք գնում․ Վահե Ղազարյան
13243 դիտում
14:31 01-02-2017
Ժոզե Մոուրինյո. Դուք ի՞նչ է, ցանկանում եք, որ Մխիթարյանին չխաղացնե՞մ
8805 դիտում
13:30 26-08-2017
Ժոզե Մոուրինյո. Այժմ ես լավ եմ ճանաչում Մխիթարյանին
Այս բաժնից
1744 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը
1432 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1231 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին