3379 դիտում
22:12 02-12-2016
Մեկնարկել է ԼՂՀ 2017թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ մշտական հանձնաժողովներում
Դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարել են հանձնաժողովների նախագահներ Արզիկ Մխիթարյանը և Ռուսլան Իսրայելյանը:
Նիստի օրակարգում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծում նախատեսված արտաքին գործերի նախարարության, զբոսաշրջության, պատմական միջավայրի պահպանության և տեղեկատվության ոլորտների ֆինանսավորման հարցերն էին:
2017 թվականի ծրագրերի վերաբերյալ համապատասխան զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը, Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանը և «Ազատ Արցախ» հանրային թերթի գլխավոր խմբագիր Լեոնիդ Մարտիրոսյանը:
Օրվա երկրորդ կեսին համատեղ նիստ են ունեցել ԼՂՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի և ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովները:
Համատեղ նիստը վարել են հանձնաժողովների նախագահներ Արպատ Ավանեսյանը և Ռուսլան Իսրայելյանը:
Գալիք տարվա բյուջեի նախագծում նախատեսված արդյունաբերության, քաղաքաշինության, գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի, էներգետիկ համակարգի, ոլորտների ֆինանսավորման մասին համապատասխան զեկույցներով հանդես են եկել նախարարները և բնագավառի պատասխանատուները:
Լրացուցիչ պարզաբանումների համար պատգամավորները հարցեր են առաջադրել զեկուցողներին:
Քննարկումներին մասնակցել են նաև ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և փոխնախագահ Վահրամ Բալայանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
736 դիտում
17:25 01-02-2025
Կրեմլի հետ «շատ լուրջ» քննարկում է ընթանում. Թրամփ
847 դիտում
16:52 01-02-2025
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարող է սրվել տարվա 2-րդ կեսին. Stratfor
676 դիտում
16:23 01-02-2025
Իսրայելը մեծ սխալ կգործի, եթե հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին. Արաղչի