47115 դիտում
21:17 02-12-2016
Մոսկվայում ավտոմեքենա են առևանգել՝ չիմանալով հետևի նստատեղում քնած երիտասարդ աղջկա մասին
Մոսկվայի հարավ-արևմուտքում՝ Բելյաևո մետրոյի կայարանի հարևանությամբ, անհայտ անձը ավտոմեքենա է առևանգել, որի հետևի նստատեղում քնած աղջիկ է եղել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Բանն այն է, որ երիտասարդ աղջիկը եղել է իր 24-ամյա մտերիմի հետ, ով մոլորվել է Մոսկվայում և չիմանալով ճանապարհը՝ իջել է մեքենայի ղեկից, որպեսզի հարցնի ճանապարհին կանգնած տաքսու վարորդներից, սակայն մեքենայի շարժիչը չի անջատել:
Ճիշտ այդ պահին անհայտ անձը օգտվելով հարմար պահից՝ նստել է մեքենայի ղեկին և առևանգել մեքենան:
Քիչ անց նա նկատել է հետևի նստատեղում քնած աղջկան, ում դուրս է հանել մեքենայից և թողել ճանապարհին:
Մի քանի ժամ անց ոստիկանությունը հատնաբերել է հանցագործին, ով, ըստ նախնական տեղեկություների՝ տեղացի չէ:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
484 դիտում
17:28 18-10-2024
ՀԱՄԱՍ-ը հաստատել է իր առաջնորդի մահը՝ հայտարարելով, որ Գազայում պահվող իսրայելցի գերիները չեն վերադարձվի
496 դիտում
16:18 18-10-2024
Թուրքիան աչք չունի որևէ մեկի հողերի վրա. ԱԳ նախարար