211652_close_icon
views-count4831 դիտում article-date 10:47 04-12-2016

Ռուսաստանը 150 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Հալեպ

Սիրիայում գտնվող պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ավտոշարասյունը ավելի քան 150 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել արևելյան Հալեպի տուժած բնակիչներին:Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Օգնությունը ներառում է սննդամթերք, անձնական հիգիենայի միջոցներ և կենսական կարևորություն ունեցող այլ իրեր: Կենտրոնի հաղորդմամբ՝ Հալեպի արևելքում իրավիճակը կրիտիկական է: Վերջերս դեղորայքի անվան տակ զինյալները քաղաք էին մտցրել անհայտ ծագում ունեցող դեղապատիճներ: Օդի հետ ռեակցիայի մեջ մտնելով՝ դրանք թունավոր գազի են վերածվում, որոնք վարակում են շնչառական օրգաններն ու նյարդային համակարգը: Նշվում է, որ ընդհանուր առմամբ Ռուսաստանից Սիրիա է հասցվել մոտ 280 տոննա մարդասիրական օգնություն: Այս պահին Սիրիայի կառավարական զորքերը ազատագրել են արևելյան Հալեպի 40 տոկոսը, որտեղ բնակվում է մոտ 90 հազար մարդ:

Նմանատիպ նյութեր