18154 դիտում
10:11 04-12-2016
Վրաերթ Երևանում. Մանկավարժական համալսարանի մոտ 42-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել 31-ամյա հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 2-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23։00-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում՝ Մանկավարժական համալսարանի մոտ, Երևանի բնակիչ, 42-ամյա Արմեն Թեմուրյանը իր վարած Nissan մակնիշի 106 OF 61 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 31-ամյա Լիլիթ Սեդրակյանին։
Վարորդը փախուստի չի դիմել և օգնել է, որ վրաերթի ենթարկվածին տեղափոխեն «Էրեբունի» բժշկական կենտորն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Թեմուրյանը աշխատում է «VIP» տաքսի ծառայությունում՝ որպես վարորդ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+