211652_close_icon
views-count33036 դիտում article-date 10:05 05-12-2016

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի և «ՀԱՅԱՎՏՈՃԱՆ» ընկերության աշխատակիցների շնորհիվ Սովետի ժամանակներից Վայքի «Մահաբեր ոլորաններ» անունը կրող հատվածում տեղադրվեցին պաշտպանիչ երկաթբետոնե արգելապատնեշներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերջին ժամանակներս Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը՝ նախարար Վահան Մարտիրոսյանի գլխավորությամբ, «ՀԱՅԱՎՏՈՃԱՆ» ընկերության աշխատակիցները՝ տնօրեն Աշոտ Արշակյանի գլխավորությամբ հսկայական աշխատանքներ են կատարել և կատարում մարզային ճանապարհներին երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 137-րդ կմ հատվածը, որը Վայքի վարչական տարածքն է, դեռ ԽՍՀՄ տարիներից մի իսկական պատուհաս էր դարձել վարորդների համար։ Վայքեցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Էս հատվածում դեռ կոմունիստների ժամանակից էնքան ավտոմեքենաներ են ընկել ձորը, որ էլ ասելու չի»։ Տարեց վայքեցիներն էլ կատակում էին՝ ասելով. «Ինչպես Սասնա էպոսում երկնքի աստղերին հաշիվ կա, Մըսրա զորքին հաշիվ չկա, էնպես էլ էս տարածքում էնքան վթարներ են էղել, որ հաշիվն էլ ենք մոռացել։ Եթե ժամանակին երկաթբետոնե արգելապատնեշներն ու ցուցանակները տեղադրվեին, վստահ ենք՝ շատ վթարներ տեղի չէին ունենա, բայց դե Սովետի վախտվանից չէին դնում, հույս էլ չկար, որ կանեին»։ Շաբաթ օրը Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վ. Մարտիրոսյանի կարգադրությամբ «ՀԱՅԱՎՏՈՃԱՆ»-ի աշխատակիցները՝ տնօրեն Ա. Արշակյանի գլխավորությամբ վերջ դրեցին Վայքի «Մահաբեր ոլորաններ» կոչվող այդ հատվածում անորոշությանն ու «անարխիային», քանի որ հիմնովին մոտ 200 մետր երկարությամբ տեղադրվեցին երկաթբետոնե արգելապատնեշներ և երթևեկությունը կարգավորող ցուցանակներ։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ լավ կլինի, որպեսզի այս ցուցանակները ստահակները չգողանան, քանի որ եղել են դեպքեր, երբ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, «ՀԱՅԱՎՏՈՃԱՆ»-ը, տեղական ճանշինները ցուցանակներ են տեղադրել, սակայն ինչ-որ անձ կամ անձինք գողացել են այդ ցուցանակները։ Ի դեպ, նշված հատվածում [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմաթիվ վթարներ է ներկայացրել, այդ թվում՝ ողբերգական։ Հուսով ենք, որ պատկան մարմինների կատարած այս բարի գործը ստահակների կողմից չի փչացվի, այսինքն՝ ցուցանակներն ու երկաթե արգելապատնեշները չեն գողանա։ [img]/ups/images/0049396001480927979390355.jpg[/img] [img]/ups/images/0096885001480928150761639.jpg[/img] [img]/ups/images/0138364001480928511804725.jpg[/img] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր