Անգլիայի Չեմպիոնշիփում նույն թիմի երկու խաղացող կռվել են և հեռացվել խաղադաշտից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Անգլիայի Չեմպիոնշիփի առաջնության 19-րդ տուրի «Շեֆիլդ»-«Փրեսթոն» (1:2) խաղում:
«Փրեսթոնի» ֆուտբոլիստներ Ջերմեյն Բեկֆորդն ու Օուեն Դոյլը վիճաբանել են և սկսել հարվածել միմյանց:
Թիմակցիները կռվարարներին բաժանել են, իսկ մրցավարը երկուսին էլ կարմիր քարտ է ցույց տվել և հեռացրել խաղադաշտից` մեծ բավականություն պատճառելով երկրպագուներին:
Ուշագրավ է, որ երկու խաղացողն էլ 2-րդ խաղակեսում էին փոխարինման դուրս եկել: